Աննա Էդուարդի Զոհրաբյան

  Աննա Էդուարդի Զոհրաբյանը ծնվել է 1971թ. օգոստոսի 26-ին ք.Երևանում: 1977թ. – 1988 թ. սովորել է  Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան  հ.3 ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում: 1988 թվականին ընդունվել  է  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը: 1993 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ինժեներ – քիմիկ – տեխնոլոգ որակավորում: 1993թվականին ընդունվել է աշխատանքի  ,,АРИАК,,  գիտահետազոտական ինստիտուտ  որպես քիմիկ – ինժեներ:1994 թվականից առայսօր աշխատում է Երևանի Գր.Նարեկացու անվ. հ. 137  դպրոցում, սկզբում որպես  քիմիայի ուսուցիչ և լաբորանտ, իսկ 1996 թվականից դաստիարակության գծով փոխտնօրեն:

2006 թվականին ընդունվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարան /հեռակա ուսուցում, 3-րդ կուրս / :  2009 թվականին ավարտել է համալսարանը և ստացել քիմիայի, բնագիտության և էկոլոգիայի ուսուցչի որակավորում:

2011թ-ի  դեկտեմբերի 29-ից առայսօր  դպրոցի տնօրեն է, 10.03.2017թ. վերընտրվել   է: